Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է. ՀԿԿ
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված միջնորդությունը՝ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ:

Պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով։ Այս մասին ԶԼՄ–ների հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված միջնորդությունը՝ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ:
Ըստ քրեական վարույթի տվյալների՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակի պատասխանատուները, ինչպես նաև նույն կուսակցության ընտրական ցուցակում որպես պատգամավորի թեկնածու գրանցված Դ. Ղազինյանը, համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ընտրողներին խոստացել և տվել են ընտրակաշառք:
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։