Դիմաց լեռան տարածքում տեղադրված սրտիկը կապամոնտաժվի
Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության ներկայացուցիչները շահագրգիռ կողմերի հետ կիրականացնեն անհրաժեշտ աշխատանքներ՝ տարածքի վերականգնումն ապահովելու և բնական միջավայրին հասցված ազդեցությունները վերացնելու նպատակով։

Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը կապամոնտաժվի, իսկ տարածքը կվերադարձվի նախկին բնական տեսքին, այս մասին սոցցանցի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության ներկայացուցիչները շահագրգիռ կողմերի հետ կիրականացնեն անհրաժեշտ աշխատանքներ՝ տարածքի վերականգնումն ապահովելու և բնական միջավայրին հասցված ազդեցությունները վերացնելու նպատակով։
«Շնորհակալ եմ բնապահպանական հանրության ներկայացուցիչներին՝ շրջակա միջավայրի պահպանության հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, բարձրաձայնելու և հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար։
Համոզված եմ, որ միայն համատեղ ջանքերով կարող ենք պահպանել Հայաստանի եզակի բնաշխարհը։ Մեզնից յուրաքանչյուրը՝ լինի ոլորտի քաղաքականության պատասխանատու, համայնքի անդամ, թե զբոսաշրջիկ, իր կարևոր ներդրումն ունի շրջակա միջավայրի պահպանության և բնապահպանական մշակույթի ամրապնդման գործում»,- նշել է նախարարը։
Կարդացեք նաև
Հայաստան2 հունիսի 2026
Ստեփանակերտի քաղաքապետի և ավագանու 5 անդամի արդարացման վճիռն անփոփոխ է մնացել
Մելիքյանը նշել է՝ դատավորները եղել են Կարեն Հովհաննիսյանը, Աննա Մաթևոսյանը, Վաչե Մարգարյանը։
Հայաստան2 հունիսի 2026
«Դիլիջան» ազգային պարկում եղջերու է ծնվել
Այդ մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
Հայաստան2 հունիսի 2026
ՀԿԵ–ն գործարկում է Բաթումի և Սևանի սեզոնային ուղղությունները
Փոխադրումն իրագործվում է «Արմենիա» ֆիրմային գնացքով, որի ժամանակակից ու հարմարավետ վագոնները հարմարեցված են հեռավոր ուղերթերի համար։