Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ–Ահլի» ակումբի հետ
Հատկանշական է, որ ավելի վաղ ինսայդերական տեղեկություններով հայտնի մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը կկազմի շուրջ 25 միլիոն դոլար։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և կրասնոդարյան համանուն ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ։ Այս մասին հայտնում է «Alahli Plus» պորտալը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն արդեն պաշտոնապես հաստատվել է, թեև «Կրասնոդար» և «Ալ-Ահլի» ակումբներն առայժմ հանդես չեն եկել պաշտոնական հայտարարությամբ։
Հատկանշական է, որ ավելի վաղ ինսայդերական տեղեկություններով հայտնի մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը կկազմի շուրջ 25 միլիոն դոլար։
-
Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» մանկապատանեկան մարզադպրոցի սան է։ Թիմի հիմնական կազմում նա դարձել է Ռուսաստանի 2024/25 մրցաշրջանի չեմպիոն։
-
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) ավարտված մրցաշրջանում Սպերցյանն աչքի է ընկել բարձր արդյունավետությամբ՝ դառնալով 13 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Այս ցուցանիշով նա կրկնել է մրցաշրջանի ընթացքում արդյունավետ փոխանցումների պատմական ռեկորդը։
Կարդացեք նաև
Սպորտ8 նոյեմբերի 2026
Բռնցքամարտիկ Ալիևի փախուստը Ստամբուլի մարզադահլիճից․ թուրք երկրպագուները նրա ուղղությամբ աթոռներ են նետել
Ստամբուլում թուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների միջև մենամարտն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով
Սպորտ26 հոկտեմբերի 2026
Հարրի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր
Հարի Քեյնը նվաճել է ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակը՝ «Ոսկե գնդակը»՝ արժանանալով համաշխարհային ֆուտբոլի բարձրագույն գնահատանքին։
Սպորտ21 հոկտեմբերի 2026
«Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին». ըմբիշ Արսեն Հարությունյան
Ըմբիշ Արսեն Հարությունյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին