Էդուարդ Սպերցյանի Սաուդյան Արաբիա տեղափոխվելու մասին լուրերը մեկնաբանել է հայրը
«Առաջնահերթությունը Եվրոպան է»։

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հայրը՝ Մկրտիչ Սպերցյանը, մեկնաբանել է որդու՝ Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության մասին շրջանառվող տեղեկությունները։ Տեղեկությունը տրամադրել է «Արմսպորտ»- ը։
«Առաջարկ կա։ Առայժմ մտածում ենք։ Առաջնահերթությունը Եվրոպան է։ Այնպես չէ, որ նա արդեն համաձայնել է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ Առայժմ ոչ։ Դեռ սպասում ենք»,-ասել է Սպերցյանի հայրը։
Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 25 միլիոն եվրո։ Ռուսական ակումբի հետ նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2029 թվականի հունիսի վերջին։ Իսկ ավարտված մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է ընդհանուր առմամբ 42 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 18 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Կարդացեք նաև
Սպորտ8 նոյեմբերի 2026
Բռնցքամարտիկ Ալիևի փախուստը Ստամբուլի մարզադահլիճից․ թուրք երկրպագուները նրա ուղղությամբ աթոռներ են նետել
Ստամբուլում թուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների միջև մենամարտն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով
Սպորտ26 հոկտեմբերի 2026
Հարրի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր
Հարի Քեյնը նվաճել է ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակը՝ «Ոսկե գնդակը»՝ արժանանալով համաշխարհային ֆուտբոլի բարձրագույն գնահատանքին։
Սպորտ21 հոկտեմբերի 2026
«Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին». ըմբիշ Արսեն Հարությունյան
Ըմբիշ Արսեն Հարությունյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին