Էդվարդ Ասրյանն այցելել է N բանակային զորամիավորում. քննարկվել են կարգապահությանն առնչվող հարցեր
Հանդիպման ընթացքում զինծառայողները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը, ներկայացրել առաջարկներ ու դիտարկումներ։

Հուլիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է N բանակային զորամիավորում և հանդիպել ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների ու մարտական դիրքերի ավագների հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են զինվորական կարգապահության ամրապնդմանը, զինծառայողների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված առողջ հարաբերությունների ձևավորմանն ու պահպանմանը, ինչպես նաև զորամասերում բարոյահոգեբանական կայուն մթնոլորտի ապահովմանն առնչվող հարցեր։ Ընդգծվել է, որ բացասական վարքագծային դրսևորումների կանխարգելման ուղղությամբ պետք է ցուցաբերվի հետևողական և սկզբունքային մոտեցում։
Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարևորել է զինվորական ծառայության ընթացքում օրենքի և կանոնադրական պահանջների խստիվ պահպանումը, ծառայակիցների արժանապատվության հանդեպ հարգալից վերաբերմունքն ու փոխադարձ պատասխանատվության բարձր մակարդակի ապահովումը։
Հանդիպման ընթացքում զինծառայողները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը, ներկայացրել առաջարկներ ու դիտարկումներ։
ՊՆ-ից հայտնում են, որ նմանօրինակ հանդիպումներ նախատեսվում են նաև ԶՈՒ մյուս զորամիավորումներում, և այցերը կրելու են շարունակական բնույթ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։