Եղիազար Վարդանյանը մասնակցել է ՃՇՀԱՀ շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը և աշխատանքի առաջարկ արել նրանց
Նա շնորհավորել և շնորհակալություն է հայտնել նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ նվիրված աշխատանքի համար, իսկ նորավարտ մասնագետներին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմահարթակից աշխատանքի առաջարկ է արել։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկա է եղել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը: Նա շնորհավորել է շրջանավարտներին հարազատ կրթօջախից դեպի քաղաքաշինության մեծ ընտանիք մուտք գործելու առթիվ և անձամբ հանձնել Շինարարության ֆակուլտետը գերազանցությամբ ավարտածների դիպլոմները։
«Ստանալով դիպլոմները՝ դուք ձեռք եք բերում ոչ միայն գիտելիքով զինվելու ձեր ջանքերի վկայականը, այլև աշխատաշուկայում ձեր մասնագիտական ուղու անցաթուղթն ու կարիերայի աճի հիմնաքարը։ Այդ անցաթուղթ-երաշխավորագիրը ձեզ է տալիս ավելի քան 100-ամյա ավանդույթներ ունեցող համալսարանը», — նշել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ արձանագրելով, որ բուհը թևակոխել է առավել դինամիկ զարգացման փուլ։
Նա շնորհավորել և շնորհակալություն է հայտնել նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ նվիրված աշխատանքի համար, իսկ նորավարտ մասնագետներին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմահարթակից աշխատանքի առաջարկ է արել։
«Մեր երկիրն այսօր քաղաքաշինական ծավալուն և ակտիվ գործընթացների փուլում է։ Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» հայտնի ծրագրի ավարտի նախաշեմին մեկնարկել է դրա երկրորդ փուլը։ Շարունակվում է մարզական ու առողջապահական կենտրոնների ստեղծումը։ Անշրջելի է քաղաքաշինության ոլորտի թվայնացումը, որակի նշաձողի բարձրացումը։ Առաջիկայում կարևորագույն քայլ է լինելու ՀՀ տարաբնակեցման և տարածքի կազմակերպման գլխավոր նախագծի մշակումը, կանաչ ու կայուն քաղաքաշինական լուծումների ներդրումը։ Այս բոլոր ուղղություններում մենք ունենք թարմ մտքի, ժամանակակից տեխնոլոգիաների և համարձակ մոտեցումների կարիք՝ ձեր կարիքը։ Դիմե՛ք և փորձե՛ք ձեր ուժերը», — կոչ է արել Եղիազար Վարդանյանը՝ վստահեցնելով, որ Քաղաքաշինության կոմիտեի և պետական այլ կառույցների դռները բաց են համալսարանականների համար։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն այս տարի ավարտել է 962 շրջանավարտ։ Նրանց դիպլոմներ են հանձնել նաև Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հիմնադիր և խորհրդի անդամ Վահե Պետրոսյանը, ՀՀ վաստակավոր, ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանն ու ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանը:
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: