ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին
Կառույցն անդամ պետություններին և դիտորդներին հորդորում է դիվանագիտական միջոցներ ձեռնարկել նրանց ազատ արձակումն ապահովելու համար:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հունիսի 24-ին նոր բանաձև է ընդունել՝ լուրջ մտահոգություն հայտնելով Ադրբեջանում այլախոհության համակարգային ճնշման կապակցությամբ, ընդգծել երկրի ցածր վարկանիշը Մամուլի ազատության ինդեքսում և փաստելով ԶԼՄ-ների, քաղաքական կուսակցությունների և ՀԿ-ների դեմ ուղղված սահմանափակող օրենսդրական դաշտը: Զեկույցում նշվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բազմաթիվ որոշումներ կան, որոնք պահանջում են, որ Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում:
Առաջինի լրատվական ալիքի փոխանցմամբ՝Բանաձևը կոչ է անում անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին, պատշաճ հետաքննել լրագրողների նկատմամբ չարաշահումները: Միևնույն ժամանակ կառույցն անդամ պետություններին և դիտորդներին հորդորում է դիվանագիտական միջոցներ ձեռնարկել նրանց ազատ արձակումն ապահովելու համար:
Փաստաթուղթը նաև կոչ անում միջազգային կազմակերպություններին աջակցել փախստական ադրբեջանցի ակտիվիստներին ապաստան տրամադրելու հարցում և մերժել քաղաքական դրդապատճառներով արտահանձնումը:
Վեհաժողովը մտադիր է հետևել Ադրբեջանի կողմից ժողովրդավարական նորմերի պահպանմանը:
Մշակույթի, գիտության, կրթության և ԶԼՄ-ների հանձնաժողովի պատրաստած փաստաթղթին կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ ՝ 8, ձեռնպահ ՝ 6:
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։