Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանմանը
Անդրադարձ է կատարվել հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը հունիսի 11-ին ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն դը Մյույզեին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Անուշիկ Ավետյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում պետական քաղաքականության ներկայիս առաջնահերթությունները՝ ընդգծելով արտահանման դիվերսիֆիկացման և ԵՄ անդամ երկրների հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը։
Կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները: Փաստվել է, որ առևտրաշրջանառության ավելացման համար առկա է զգալի ներուժ, և ներկայումս ստեղծվել են բարենպաստ պայմաններ այն արդյունավետ իրացնելու համար։
Անդրադարձ է կատարվել հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին։
Ընդգծելով գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը՝ կողմերը դիտարկել են առաջիկայում երկկողմ բիզնես այց կազմակերպելու հնարավորությունը։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: