ԵՄ և ՄԱԿ ճամփորդական փաստաթղթեր կրող պաշտոնատար անձինք առանց մուտքի վիզայի կարող են այցելել Հայաստան
Նշված անձանց կացության կարգավիճակի վավերականությունը ՀՀ մուտք գործելու օրվանից պետք է լինի առնվազն վեց ամիս:

Կառավարությունը սահմանել է Միավորված ազգերի կազմակերպության ճամփորդական փաստաթուղթ և Եվրոպական միության ճամփորդական փաստաթուղթ կրող անձանց համար ՀՀ առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ։
Որոշման ընդունումը թույլ կտա ԵՄ և ՄԱԿ ճամփորդական փաստաթղթեր կրող պաշտոնատար անձանց՝ առանց ՀՀ մուտքի վիզայի այցելել և գտնվել ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում:
Ըստ հիմնավորման՝ 2025 թ. հուլիսի 1-ից ՀՀ մուտքի վիզայի պահանջից ազատվել են աշխարհի 116 երկրների այն քաղաքացիները, ովքեր ունեն հետևյալ երկրների կացության կարգավիճակ.
-
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
-
Եվրոպական միության և Շենգենյան համաձայնագրի երկրներ
-
Արաբական Միացյալ Էմիրություններ
-
Բահրեյնի Թագավորություն
-
Կատարի Պետություն
-
Սաուդյան Արաբիայի Թագավորություն
-
Քուվեյթի Պետություն
-
Օմանի Սուլթանություն
Նշված անձանց կացության կարգավիճակի վավերականությունը ՀՀ մուտք գործելու օրվանից պետք է լինի առնվազն վեց ամիս:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։