«Էմ Ջի»-ում հայտնաբերվել է 38 վարչական իրավախախտում
Իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերված վարչական իրավախախտումների մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ օգոստոսի 5-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «Էմ Ջի» առևտրային օբյեկտներում իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել է 38 վարչական իրավախախտում։
Արձանագրվել է
պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի 10,
մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի վաճառքի 10,
Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու 2,
առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի 8, հանրային սննդի կազմակերպման 2, բացօթյա առևտրի իրականացման 2 և գովազդի տեղադրման 4 դեպք։
Կարդացեք նաև
Հայաստան6 օգոստոսի 2026
Երևանում կստեղծվի միջազգային մակարդակի խաղային, հյուրանոցային, ժամանցային և զբոսաշրջային համալիր
Ծրագրի ընդհանուր գնահատված ծավալը շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար է, ծրագրով նախատեսվում է ստեղծել մոտ 1,000 աշխատատեղ։
Հայաստան6 օգոստոսի 2026
ՄԻԱՎ-ի անվճար ինքնաթեստավորում՝ Երևանի ընտրված դեղատներում
Թեստավորումն անվճար է, անանուն է, հեշտ կիրառելի է տնային պայմաններում, իսկ արդյունքը ստացվում է մոտ 20 րոպեում
Հայաստան6 օգոստոսի 2026
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Այն անցնում է Վարդենիսի տարածաշրջանով և Վարդենիս համայնքով: