ԵՄ-ն 30 մլն եվրոյի օգնություն է տրամադրել Հայաստանի զինված ուժերին
ԵՄ-ն առաջին անգամ 30 մլն եվրոյի օգնություն է հատկացրել Հայաստանի զինված ուժերին՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով՝ ուժեղացնելու երկրի անվտանգությունն ու դիմակայունությունը։

Եվրամիությունը Հայաստանի Զինված ուժերին տրամադրել է 30 միլիոն եվրոյի օգնություն։
Այս մասին նշվում է Եվրոպական հանձնաժողովի վերջնական հայտարարությունում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտայի հանդիպման արդյունքներով։
«Հայաստանի Զինված ուժերը ստացել են ԵՄ-ի կողմից առաջին օգնության մատակարարումները՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում, ընդհանուր առմամբ 30 միլիոն եվրոյի չափով», — ասվում է մամուլի հաղորդագրությունում։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: