ԵՄ-ն 34 միլիոն եվրո անհապաղ աջակցություն է հատկացնում Հայաստանին
«ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական և անկախ երկրիր»։

Այսօր Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությունից:
Նախագահ ֆոն դեր Լեյենի և վարչապետ Փաշինյանի միջև հեռախոսազրույցից ընդամենը երկու շաբաթ անց ԵՄ-ն արագորեն կատարում է Հայաստանին և նրա ժողովրդին աջակցելու իր պարտավորությունները։
Այս ֆինանսական օգնությունը նախագահ ֆոն դեր Լեյենի կողմից հայտարարված ավելի լայն փաթեթի առաջին մասնաբաժինն է, որը ներառում է նաև առևտրի խթանման և համերաշխության միջոցառումներ՝ Հայաստանի տնտեսական դիմադրողականությունը ամրապնդելու համար։
Անցյալ ամիս ԵՄ-Հայաստան գագաթնաժողովում ստանձնած պարտավորությունների հիման վրա՝ ԵՄ-ն և Հայաստանը կշարունակեն համատեղ աշխատել՝ ամրապնդելու գործարար կապերը և ընդլայնելու հայ արտադրողների շուկա մուտք գործելու հնարավորությունը: Լրացուցիչ աջակցություն կտրամադրվի առևտրային սահմանափակումներից տուժած ոլորտներին, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքին, ծաղիկների արտադրությանը և արտահանմանն ուղղված այլ ոլորտներին՝ առևտրային նախաձեռնությունների, բիզնես-համապատասխանությունների միջոցառումների և շուկա մուտք գործելու նպատակային նախաձեռնությունների միջոցով: Տնտեսական դիմադրողականության հարցերով ԵՄ-Հայաստան աշխատանքային խումբը շարունակում է պարբերաբար հանդիպումներ անցկացնել՝ այս միջոցառումների իրականացումը կառավարելու և վերահսկելու համար:
Ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն ասել է. «ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական և անկախ երկրի։ Այսօրվա աջակցությունը կօգնի լուծել անհապաղ տնտեսական մարտահրավերները՝ միաժամանակ նոր հնարավորություններ բացելով հայկական բիզնեսների համար՝ առևտուր անելու տարածաշրջանային և եվրոպական շուկաների հետ։ Սա եվրոպական համերաշխություն է գործողության մեջ»։
Հուլիսի 5-ին հանձնակատար Կոսը կայցելի Հայաստան՝ աջակցության փաթեթի իրականացումը առաջ մղելու և ԵՄ-Հայաստան համագործակցությունը ամրապնդելու հետագա քայլերը քննարկելու համար։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։