ԵՄ-ն առաջարկել է Եվրահանձնաժողովին փոխանցել Ռուսաստանի սառեցված ակտիվները
Այս հարցի շուրջ նոր քննարկում սկսելու կոչ անող նամակ է ստորագրվել 122 եվրոպացի պատգամավորների կողմից։

Եվրախորհրդարանի պատգամավորների մի խումբ առաջարկել է ավելի քան 200 միլիարդ եվրո արժողությամբ սառեցված ռուսական ակտիվները փոխանցել Եվրոպական հանձնաժողովին՝ Ուկրաինայի հետագա ֆինանսավորման համար: Les Echos-ը հաղորդում է, որ այս հարցի շուրջ նոր քննարկում սկսելու կոչ անող նամակ է ստորագրվել 122 եվրոպացի պատգամավորների կողմից։
Եվրոպական պատգամավորների գաղափարն այն է, որ ակտիվները Euroclear-ից փոխանցվեն Եվրոպական հանձնաժողովի կողմից անմիջականորեն վերահսկվող մեխանիզմի, որտեղ իրավական և ֆինանսական ռիսկերը կբաշխվեն ԵՄ երկրների միջև:
Սեպտեմբերի վերջին Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարեց, որ ԵՄ-ն քննարկում է նոր վերազգային կառույցի ստեղծման հարցը, «որտեղ կարող են թաքցվել ռուսական ակտիվները»՝ դրանք Բելգիայի իրավասության ներքո գտնվող Euroclear պահոցից դուրս բերելու միջոցով: Կրեմլը հույս հայտնեց, որ Բրյուսելը հասկանում է ռուսական ակտիվների արգելափակման իրավական ռիսկերը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն4 հոկտեմբերի 2026
Հոկտեմբերի 4-5-ը Արարատ Միրզայանը պաշտոնական այց կկատարի Իրան
Այցի օրակարգում են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային թեմաներ:
Քաղաքականություն4 հոկտեմբերի 2026
Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել մեկնել Բաքու՝ հայ ռազմագերիներին այցելելու նպատակով
Պատգամավորն ընդգծել է, որ պատրաստ է անձամբ և նույնիսկ միայնակ մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք՝ այդ առաքելությունն իրականացնելու համար։
Քաղաքականություն3 հոկտեմբերի 2026
Հայտնի է Գագիկ Ծառուկյանի գործով դատավորը
Գագիկ Ծառուկյանն անազատության մեջ է հուլիսի 6-ից։