Հայտնի է Գագիկ Ծառուկյանի գործով դատավորը
Գագիկ Ծառուկյանն անազատության մեջ է հուլիսի 6-ից։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
Այս գործով Գագիկ Ծառուկյանը և ևս 8 անձ մեղադրվում են 2022-2024 թվականներին առերևույթ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու մեջ։
Գագիկ Ծառուկյանն անազատության մեջ է հուլիսի 6-ից։
Գործը, թեև մակագրվել է դատավորին, սակայն դեռ հայտնի չէ, Մանվել Շահվերդյանը այն կընդունի վարույթ, թե՝ ոչ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն2 հոկտեմբերի 2026
Հանդիպել են Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը և Լիոնի քաղաքապետ Գրեգուար Դուսեն
«Մտքեր փոխանակեցինք Հայաստանի և Լիոնի միջև ձևավորված բարեկամական կապերի, ինչպես նաև Երևանի և Լիոնի միջև հաստատված գործընկերության զարգացման շուրջ»։
Քաղաքականություն2 հոկտեմբերի 2026
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը մերժում է ԱԺ-ում ստեղծված հանձնաժողովը
Աննա Գրիգորյանը հայտարարել է, որ սա համարում են հակասահմանադրական։
Քաղաքականություն2 հոկտեմբերի 2026
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստում։