Ուրբաթ, հոկտեմբերի 2
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
2 հոկտեմբերի 2026 • 13:58

ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստում։

ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին

Ազգային Ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարություն է տարածել «եկեղեցու ճգնաժամի» վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին: Ռուբինյանի տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի և 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով։
 
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստում։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև