ԵՄ-ն այսօր ընդունել է նոր պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ․ Կայա Կալլաս
Ուկրաինայի դեմ յուրաքանչյուր նոր հարձակում ևս մեկ պատճառ է, որպեսզի Եվրոպան էլ ավելի խստացնի ճնշումը Ռուսաստանի նկատմամբ։
Ուկրաինայի դեմ յուրաքանչյուր նոր հարձակում ևս մեկ պատճառ է, որպեսզի Եվրոպան էլ ավելի խստացնի ճնշումը Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է ԵՄ գլխավոր դիվանագետ Կայա Կալլասը։
«Ի պատասխան Ռուսաստանի վերջին հարվածների՝ ԵՄ-ն այսօր ընդունեց նոր պատժամիջոցներ՝ ցուցակագրելով հինգ անձանց, որոնք ներգրավված են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի գործունեության մեջ»։
Նրա խոսքով, քանի որ Ռուսաստանի բանակը կանգ է առել ռազմաճակատում, Մոսկվան շարունակում է սրել իր ահաբեկչական արշավը խաղաղ բնակչության դեմ։ ԵՄ-ն պետք է շարունակի ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ, մինչև Մոսկվան դադարեցնի իր պատերազմը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։