ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Մագդալենա Գրոնո
Հաղորդվում է նաև, որ Բաքվում կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, ով աշխատանքային այցով գտնվում է Բաքվում, հայտարարել է, որ Եվրամիությունը կշարունակի իր աջակցությունը Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին։
«Մենք համակարծիք ենք, որ չափազանց կարևոր է պահպանել այն դրական դինամիկան, որը ձևավորվել է երկու երկրների միջև կայուն խաղաղության հասնելու ճանապարհին արձանագրված պատմական ձեռքբերումների շնորհիվ», - X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ ամփոփելով Ադրբեջանի պաշտոնական անձանց, մասնավորապես՝ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հետ ունեցած խորհրդակցությունները:
Հաղորդվում է նաև, որ Բաքվում կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարները։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։