Ընդդիմադիր ուժերը փողոցային պայքար սկսելու քաղաքական ներուժ չունեն․ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան
«Ընդդիմադիր ուժերի օրակարգը Հայաստանի քաղաքացիներին չի կարող համախմբել փողոցային պայքարի շուրջ»։

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ ընդդիմադիր ուժերը փողոցային պայքար սկսելու քաղաքական ներուժ չունեն։
ՔՊ խմբակցության քարտուղարի պնդմամբ՝ ընդդիմադիր ուժերի օրակարգը Հայաստանի քաղաքացիներին չի կարող համախմբել փողոցային պայքարի շուրջ։
«Ինչի՞ կողքը պետք է կանգնի մարդը։ Հայաստանի Հանրապետությունը պատերազմի մեջ ներքաշելու օրակարգի կողքը պիտի կանգնե՞ն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Կարծում եմ, որ նրանք որևէ ներուժ չունեն, բովանդակության մասին խոսել չենք կարող»,-նշել է Հովհաննիսյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն28 սեպտեմբերի 2026
ԵԽԽՎ-ն հաստատել է Հայաստանի 2026թ․ ընտրությունների վերջնական զեկույցը․ արձանագրվել են ռուսական աննախադեպ միջամտություն և ներքին բևեռացում
ԵԽԽՎ-ն նաև արձանագրել է, որ քարոզարշավների ֆինանսավորման վերահսկողության համակարգը դեռևս մնում է անբավարար։
Քաղաքականություն28 սեպտեմբերի 2026
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Հայկ Կոնջորյան
«Քիչ առաջ հրապարակվեց ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ»:
Քաղաքականություն28 սեպտեմբերի 2026
Մենք որևէ լարվածություն չունենք Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում. բոլոր հարցերը քննարկվում են խաղաղ ճանապարհով. Կոբախիձե
Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև բոլոր հարցերը քննարկվում են բարեկամական մթնոլորտում։