Ընդունվել է ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 1 մլրդ 59 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ նախագիծը
Ֆինանսավորումն ուղղվելու է տարբեր ծրագրերի իրականացմանը:
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 1 մլրդ 59 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ նախագիծը:
«Նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել ընդհանուր թվով 14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր, որոնցից Արագածոտնի մարզում՝ 1 ծրագիր, Արարատի մարզում՝ 3 ծրագիր, Արմավիրի մարզում՝ 8, Գեղարքունիքի մարզում՝ 1, Կոտայքի մարզում՝ 1, Շիրակի մարզում՝ 2, Սյունիքի մարզում՝ 1 ծրագիր, Տավուշի մարզում՝ 3 ծրագիր»,- ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Նախարարի խոսքով՝ այս որոշման ընդունումից հետո 2026 թվականի պետբյուջեից համայնքներին կհատկացվի ավելի քան 4 մլրդ 117 մլրդ դրամ՝ որպես պետական համաֆինանսավորում։
Վարչապետ Փաշինյանն էլ նշեց, որ ֆինանսավորումը ուղղվելու է գազատարի կառուցմանը, ճանապարհների վերանորոգմանը, մշակույթի տների վերանորոգմանը, խմելու ջրամատակարարման նոր համակարգերի կառուցմանը, ջրագծերի փոխարինմանը, լուսավորության ցանցերի կառուցմանը և այլ նպատակների համար։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: