Ընտրական գործընթացի վերաբերյալ ստացվել է 599 հաղորդում․ Դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազության տվյալներով՝ ընտրական գործընթացի մեկնարկից ի վեր ստացվել է 599 հաղորդում, նախաձեռնվել է 210 քրեական վարույթ, իսկ 349 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից՝ 2026 թվականի փետրվարի 7-ից մինչև հունիսի 7-ը՝ ժամը 24:00-ն, նախաքննություն իրականացնող մարմիններում ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 599 հաղորդում, հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազություն։
Դրանցից 210-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ 349 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ 14 քրեական վարույթ՝ 42 անձի վերաբերյալ, հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Դատախազության տվյալներով՝ պատգամավորի 13 թեկնածուների վերաբերյալ ԿԸՀ են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդություններ, որոնցից 12-ը բավարարվել են, իսկ մեկի վերաբերյալ հարցը դեռ քննարկման փուլում է։ Ձերբակալվել է նաև պատգամավորի թեկնածու Վ.Ե.-ն։
Նշվում է նաև, որ azdararir.am հարթակի միջոցով ստացվել է 16 անանուն հաղորդում։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։