Ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ
Վերը նշված բոլոր քրեական վարույթներով կատարվել են բազմաթիվ ապցուցողական և վարութային գործողություններ, հարցաքննվել` շուրջ 1200 անձ, կատարվել շուրջ 280 խուզարկություն:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն՝ ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում 2026 թվականի ապրիլից մինչև հունիսի 7-ը՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ, որի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 86 անձի նկատմամբ:
Այսպես`
ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածով (ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը) նախաձեռնվել է 8 քրեական վարույթ:
ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը) նախաձեռնվել է 45 քրեական վարույթ:
ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը) նախաձեռնվել է 6 քրեական վարույթ:
ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով (քվեարկության գաղտնիությունը խախտելը) նախաձեռնվել է 6 քրեական վարույթ:
ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) նախաձեռնվել է 41 քրեական վարույթ:
ՀՀ քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը) նախաձեռնվել է 9 քրեական վարույթ:
ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ և 219-րդ հոդվածներով (ընտրակաշառք ստանալը և ընտրակաշառք տալը) նախաձեռնվել է 1 քրեական վարույթ:
ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով (հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը) նախաձեռնվել է 1 քրեական վարույթ:
117 քրեական վարույթից 9-ը` 16 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Վերը նշված բոլոր քրեական վարույթներով կատարվել են բազմաթիվ ապցուցողական և վարութային գործողություններ, հարցաքննվել` շուրջ 1200 անձ, կատարվել շուրջ 280 խուզարկություն:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։