Ընտրություններից հետո փոփոխությունները կարվեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքների հետ կապված նախաձեռնությունների մասին
Վարչապետի պարզաբանմամբ՝ ընտրական օրենսդրության փոփոխության հարցը դեռ նախընտրական շրջանում և քարոզարշավի ընթացքում պարբերաբար բարձրացվել է ինչպես քաղաքացիների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից։

Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընտրական ցենզի և ընտրակաշառքների խստացման վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության օրենսդրական նոր նախաձեռնություններին՝ հերքելով արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները։
«Մենք չենք պատրաստվում ընտրություններ անցկացնել»,- հայտարարել է գործադիրի ղեկավարը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Վարչապետի պարզաբանմամբ՝ ընտրական օրենսդրության փոփոխության հարցը դեռ նախընտրական շրջանում և քարոզարշավի ընթացքում պարբերաբար բարձրացվել է ինչպես քաղաքացիների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ինքը սկզբունքորեն դեմ է եղել այդ բարեփոխումներն իրականացնել քվեարկությունից առաջ, որպեսզի ավելորդ տարակուսանքներ չառաջանան, սակայն խոստացել է հարցին անդրադառնալ ընտրական գործընթացների ավարտից հետո։
Ընտրական օրենսգրքի վերանայման վերաբերյալ առաջարկներն ու պահանջները հնչել են դեռևս փետրվարին, մարտին, ապրիլին և մայիսին։ Գործընթացը կանգնեցվել է՝ ընտրություններից առաջ խաղի կանոնները չփոխելու սկզբունքով։
Վարչապետի խոսքով՝ օրենսդրական փոփոխություններն այժմ հրատապ օրակարգ բերելու միակ պատճառը տված խոստումը ժամանակին կատարելն է, որպեսզի հանրության շրջանում հարցեր չառաջանան, թե ինչու են գործընթացները ձգձգվում։
«Այս է պատճառը, որ պարզապես այն, ինչ խոստացել ենք, արագ իրականացնենք, որպեսզի մարդկանց մոտ հարց չառաջանա, թե ինչու այդ փոփոխությունները չեն արվում»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։