Ընտրություններն ամբողջությամբ անցել են կեղծիքի մթնոլորտում․Իշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյանն հայտարարել է,, որ իրենք չեն պատրաստվում ձեռքները ծալած, նստել և 5 տարի սպասել։

Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ գործիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ ընտրությունները ամբողջությամբ անցել են կեղծիքի մթնոլորտում՝ նախընտրական շրջանում, իսկ բուն ընտրությունների օրը կեղծիքները շարունակվել է, նաև հետընտրական շրջանում։
Հարցին, թե արդյոք ընդդիմադիր քաղաքական ուժերի շրջանում քննարկումներ տեղի են ունենում, Սաղաթելյանը պատասխանել է․․«Միայն խորհրդարանական գործիքով հաջողության հասնել հնարավոր չէ։ Այս 5 տարվա մեջ պետք է նկատած լինեիք, որ մենք չենք գնացել, նստել ու մնացել խորհրդարանում, առնվազն 5 տարվա մեջ երեք խոշոր շարժում է գեներացվել և փորձ է արվել այս իշխանությանը հեռացնելու։ Ես 3 անգամ փորձել եմ, առնվազն փողոցով Նիկոլին հեռացնելու։ Դե ով չի արել, լավ են արել, ու շնորհակալ եմ, ճիշտ են արել, ու հալալ է, որ եկել են, ու ես, ի տարբերություն շատերի, գնահատում եմ ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու, այդ թվում՝ առավել ևս քաղաքական ուժերի մասնակցություն»։
Իշխան Սաղաթելյանն ասել է, որ իրենք չեն պատրաստվում ձեռքները ծալած, նստել և 5 տարի սպասել։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։