Երբ հարց է հնչում, թե ո՞րն է Հայաստանի ապագան, պատասխանը միանշանակ է՝ Հայաստանի ապագան կրթված մարդիկ են. Խաչատուրյանը՝ ԿԳՄՍ նախարարին
Նախարարն արձանագրել է, որ բարեփոխումները լայնածավալ են և դրանց լիարժեք ընկալումն ու ընդունումը ժամանակ են պահանջում։

ՀՀ նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին:
Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հետևողական աշխատանքի կարևորությունը։ Հանրապետության նախագահը նշել է, որ անհրաժեշտ է շարունակել բարեփոխումների ընթացքը՝ դրանք հարստացնելով նոր գաղափարներով, ժամանակակից մոտեցումներով և նորարարական լուծումներով։
Նախագահն ընդգծել է, որ Հայաստանի ամենամեծ հարստությունը կրթված քաղաքացիներն են, և պետության առաջնահերթ խնդիրներից է նրանց համար բարենպաստ ու խրախուսող միջավայրի ձևավորումը։
«Իրականում ամեն ինչի սկիզբը կրթությունն է։ Երբ հարց է հնչում, թե ո՞րն է Հայաստանի ապագան, պատասխանը միանշանակ է՝ Հայաստանի ապագան կրթված մարդիկ են։ Հենց այս տրամաբանությամբ էլ պետք է առաջնորդվենք», – նշել է նախագահ Խաչատուրյանը։
Նախագահը կարևորել է նաև մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացվող աշխատանքները՝ նշելով, որ մշակութային կյանքի ակտիվացումը տեսանելի է, և անհրաժեշտ է շարունակաբար ընդլայնել մշակութային ծրագրերի և միջոցառումների շրջանակը։ Նրա խոսքով՝ մշակույթը, ինչպես կրթությունը, կարևոր դեր ունեն հասարակության արժեքային համակարգի ձևավորման և քաղաքացիների կրթության գործում։
Վահագն Խաչատուրյանը կարևորել է նաև հանրության ակտիվ մասնակցությունը բարեփոխումների գործընթացին՝ ընդգծելով, որ որակյալ կրթության նկատմամբ հասարակության պահանջն ինքնին նպաստում է ոլորտի զարգացմանը։ Նա նշել է, որ պետության նպատակն է ձևավորել նախաձեռնող, պատասխանատու և հանրային կյանքի նկատմամբ սրտացավ քաղաքացի, որը պատրաստ կլինի իր ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում։
Իր հերթին նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին հանդիպման և գնահատականի համար՝ ընդգծելով, որ նախագահի մշտական ուշադրությունն ու մասնակցությունը ոլորտային միջոցառումներին կարևոր աջակցություն և ուղղորդում են նախարարության աշխատանքի համար։
Նախարարն արձանագրել է, որ բարեփոխումները լայնածավալ են և դրանց լիարժեք ընկալումն ու ընդունումը ժամանակ են պահանջում։ Միաժամանակ նա նշել է, որ վերջին շրջանում անցկացված հանրային հարցումների արդյունքները վկայում են կրթության ոլորտում իրականացվող փոփոխությունների նկատմամբ հանրային դրական վերաբերմունքի աճի մասին։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այդ արդյունքները ցույց են տալիս, որ հանրային իրազեկվածության և ներգրավվածության տեսանկյունից արձանագրվել է որոշակի առաջընթաց, և ոլորտում առկա ծրագրերի արդյունավետ իրականացման և բարեփոխումների ապահովման ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել հետևողական աշխատանքը։
Կարդացեք նաև
Հայաստան16 հուլիսի 2026
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին
Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հետևողական աշխատանքի կարևորությունը։
Հայաստան16 հուլիսի 2026
Հայաստանն ու Էստոնիան կխորացնեն համագործակցությունը սահմանային կառավարման և միգրացիայի ոլորտներում. ՆԳՆ-ում հանդիպում է կայացել
Հանդիպման ավարտին երկու երկրների ներկայացուցիչները վերահաստատել են երկարաժամկետ ու գործնական ծրագրերի միջոցով հարաբերությունները խորացնելու հանձնառությունը և կարևորել համատեղ նախագծերի արդյունավետ իրականացումը։
Հայաստան16 հուլիսի 2026
GRECO-ի խիստ զեկույցը. Հայաստանը տապալել է կոռուպցիայի կանխարգելման հանձնարարականների մեծ մասը
Զեկույցի տվյալները փաստում են, որ Հայաստանի իշխանություններին ուղղված 22 հանձնարարականներից լիարժեք կամ բավարար չափով կատարվել է միայն 6-ը։