Երևանը հյուրընկալում է սամբոյի աշխարհի գավաթը
Մրցաշարն անցկացվում է երրորդ անգամ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում ապրիլի 11-12-ը կանցկացվի սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը, որին 22 երկրի ավելի քան 550 մարզիկ կմասնակցի,այս մասին է հայտնում է նախարարությունը:
Սամբոյի աշխարհի գավաթին Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հանդես կգան ամբողջական կազմերով՝ թե՛ մարզական, թե՛ մարտական սամբոյում:
Տղամարդկանց մարզական սամբո
58 կգ՝ Կարեն Սարգսյան և Դավիթ Հովսեփյան
64 կգ՝ Գևորգ Մանուկյան և Արմեն Աղումյան
71 կգ՝ Մեսրոպ Նիկոյան և Կառլեն Մահինյան
79 կգ՝ Ալեքսան Ստեփանյան և Էրիկ Ղազարյան
88 կգ՝ Արման Եսայան
98 կգ՝ Շահեն Օհանյան և Արսեն Հայրապետյան
+ 98 կգ՝ Դավիթ Հարությունյան և Գրիգոր Բեկնազարյան
Կանանց մարզական սամբո
50 կգ՝ Աննա Այվազյան
54 կգ՝ Ժաննա Վարդանյան և Ռուզաննա Բալասանյան
59 կգ՝ Անի Մարտիրոսյան
65 կգ՝ Մելինե Մամիկոնյան և Ելենա Հայկազունի
72 կգ՝ Սեդա Արամյան և Սյուզաննա Մանուկյան
+ 80 կգ՝ Աննա Մկրտչյան
Տղամարդկանց մարտական սամբո
58 կգ՝ Նարեկ Գոգինյան և Զավեն Արզումանյան
64 կգ՝ Մայիս Ներսեսյան և Տիգրան Գրիգորյան
71 կգ՝ Ռադիկ Ղուկասյան և Վիգեն Մարտիրոսյան
79 կգ՝ Գևորգ Ազատյան և Սերյոժա Գրիգորյան
88 կգ՝ Թաթուլ Ավագյան և Լեոնիդ Մելիքյան
98 կգ՝ Սամվել Ղարիբյան
+98 կգ՝ Մխիթար Թեմուրյան և Նորիկ Խուրշուդյան
Կանանց մարտական սամբո
50 կգ՝ Արփինե Ամիրյան և Իռենա Պետրոսյան
54 կգ՝ Արփինե Մնացականյան և Մարիամ Ստեփանյան
59 կգ՝ Սրբուհի Հովակիմյան
80 կգ՝ Եկատերինա Ժիգալովա
+ 80 կգ՝ Ագափի Հարությունյան
Մրցումները կանցկացվեն Երևանի «Գազպրոմ Արմենիա» ուսումնասպորտային համալիրում: Ապրիլի 11-ին՝ ժամը 17:30-ին, նախատեսված է մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը:
Մրցաշարն անցկացվում է երրորդ անգամ: Երևանում են տեղի ունեցել նաև 2024 և 2025 թվականների գավաթի խաղարկությունները։
Կարդացեք նաև
Սպորտ25 օգոստոսի 2026
Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
Երկամարտի 268 կգ արդյունքով Տիգրան Ավետիսյանը դարձավ մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Սպորտ22 օգոստոսի 2026
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն
Մարզիկը կարիերայում առաջին անգամ հռչակվել է մայրցամաքի չեմպիոն:
Սպորտ21 օգոստոսի 2026
Ձյուդոյիստ Նարեկ Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Էկվադորի Գուայակիլ քաղաքում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում
Եզրափակիչումմեր մարզիկը զիջել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստիան Տերանին: