Երևանի Աղի լճի հարակից տարածքը կբարեկարգվի և նոր տեսք կունենա
Նախատեսվում է իրականացնել ավտոկայանատեղիի, արտաքին լուսավորության համակարգի, ջրամատակարարման և կոյուղու համակարգերի, ցնցուղների և սանհանգույցների, մարզասարքերով հագեցված սպորտային հրապարակի կառուցում:

Գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը հայտնել է, որ Երևանի Աղի լճի հարակից տարածքը կբարեկարգվի և նոր տեսք կունենա։ Տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության ձեռքբերման մրցույթներն արդեն կայացել են, այժմ պայմանագրերի կնքման փուլում են։
«Նախատեսվում է իրականացնել ավտոկայանատեղիի, արտաքին լուսավորության համակարգի, ջրամատակարարման և կոյուղու համակարգերի, ցնցուղների և սանհանգույցների, մարզասարքերով հագեցված սպորտային հրապարակի կառուցում: Այս շաբաթվա վերջ պլանավորում ենք արդեն սկսել աշխատանքները»,-ներկայացրել է Թևոսյանը։
Կարդացեք նաև
Հայաստան14 սեպտեմբերի 2026
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը
9 անձի տրամադրված 10 հողատարածքները համայնքին վերադարձնելու աշխատանքներն ընթացքի մեջ են:
Հայաստան14 սեպտեմբերի 2026
Ժամանակավորապես կդադարեցվի Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:
Հայաստան11 սեպտեմբերի 2026
ArmPulse-ը՝ արդեն ՀՀ Ազգային ժողովում
Սա մեզ համար կարևոր քայլ է, որը հնարավորություն կտա ավելի անմիջականորեն հետևել խորհրդարանի աշխատանքներին, ներկա լինել ԱԺ նիստերին և հանձնաժողովների քննարկումներին: