«Երևանի գինու օրեր»-ն՝ անցել են առանց լուրջ միջադեպերի
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն:

«Հասարակական կարգի պահպանման և միջոցառման ավելի քան 180 հազար մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանության բոլոր հենասյունային ուղղությունների ծառայողների ուժեղացված հսկողության շնորհիվ որևէ լուրջ միջադեպ կամ ծանր հետևանքներով պատահար չի արձանագրվել։
Ոստիկանության համակարգված և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, չնայած մարդկանց աննախադեպ հոսքին և տոնական ակտիվ մթնոլորտին, փառատոնն անցել է խաղաղ, անվտանգ և առանց լուրջ միջադեպերի։
Արձանագրվել է ընդամենը 7 դեպք, որոնք հիմնականում առերևույթ ֆիզիկական ներգործության ու խուլիգանության դեպքեր են։
Պատահական չէ, որ Հայաստանը միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատականներով աշխարհի ամենաապահով երկրների շարքում է, ինչը պայմանավորված է նաև բազմամարդ միջոցառումների անվտանգ և անխոչընդոտ անցկացմամբ»։ Այս մասին ասվում է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: