Երևանի Ներսիսյան փողոցում գտնվող դպրոցի հողատարածքը 19 տարի առաջ ապօրինի եղանակով օտարվել է
Գործի շրջանակներում մեղադրյալ են ճանաչվել Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը և նաև 5 անձ։

Երևանի Ներսիսյան փողոցում գտնվող շուկայական արժեքով ավելի քան 175 միլիոն դրամ արժեցող հողատարածքը 19 տարի առաջ ապօրինի եղանակով օտարվել է։ Գործի շրջանակներում մեղադրյալ են ճանաչվել Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը և նաև 5 անձ։ Խոսքը գնում է հատուկ դպրոցի տարածքի մասին, որի մի մասը նախկին քաղաքապետը ապօրինի կերպով օտարել է։ Քննիչի գնահատմամբ՝ Երևանի քաղաքապետարանը այդ տարածքի նկատմամբ որևէ լիազորություն չի ունեցել։ Բացի այդ, կեղծվել են աճուրդի փաստաթղթերը ։Այսպիսով, ապօրինի կազմակերպված աճուրդով հատուկ դպրոցը զրկվել է իրեն պատկանող տարածքից։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ 19 տարի առաջ այս հողատարածքը ձևական աճուրդով վաճառվել է 12 միլիոն դրամով:
Հողամասը ապօրինի կերպով օտարելու գործընթացում Զախարյանին օժանդակել են այդ ժամանակահատվածում Երևանի քաղաքապետի տեղակալներ Կամո Արեյանը, Կարեն Դավթյանը և քաղաքապետարանի 3 աշխատակից։
Գործով մեղադրյալ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը նախաքննության ընթացքում խնդրել է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով իր նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը: Քաղաքապետարանի աշխատակիցները ընդունել են ներկայացված մեղադրանքը և խնդրել են վաղեմության ժամկետն անցնելու հիմքով իրենց նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը, ինչը կատարվել է։Կամո Արեյանը չի ընդունել մեղադրանքը, մեղադրական եզրակացությունը կուղարկվի դատարան: Գործին առնչվող մյուս մեղադրյալների մասով նախաքննությունը շարունակվում է։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։