Երևանում կողոպտել են «Իդրամ» ՍՊԸ–ի ինկասատորին
Կողոպտիչը հափշտակել է 34 հատ դրամական կապոցներով լցված պայուսակը։

Հուլիսի 28-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01.30–ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քանի ժամ առաջ Հարավարևմտյան թաղամասում՝ Անդրանիկի փողոցի հասցեներից մեկում, կողոպտել են «Իդրամ» ՍՊԸ–ի ինկասատորին։
Շամշյանի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանները, որտեղ ինկասատոր–վարորդ, Երևանի բնակիչ, 51-ամյա Լաերտ Գ–ն հայտնել է, որ ինկասացիա կատարելու ժամանակ սաղավարտով՝ իրեն անծանոթ անձը բացել է ինկասացիոն «Skoda» մակնիշի ավտոմեքենայի հետևի դուռը և սրահից հափշտակել է 34 հատ դրամական կապոցներով լցված պայուսակը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, կողոպտիչը դիմել է փախուստի, իսկ Լաերտ Գ․–ն հետապնդել է նրան, սակայն վերջինիս չի կարողացել բռնել, իսկ այդ ընթացքում կողոպտիչի մոտից փախուստի ժամանակ թափվել է 12 հատ դրամական կապոց։
Դեպքի փաստով Երևանի քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, կողոպտիչին հաջողվել է տանել խոշոր չափի գումար։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: