Սպորտ
16 մայիսի 2026 • 13:02
Երևանում մեկնարկել է Մեծ հաղթանակի 81-րդ տարեդարձին նվիրված ֆուտզալի սիրողական մրցաշարը
Հաղթողներին ու մրցանակակիրներին գավաթը և մեդալները հանձնում են Հայրենական մեծ պատերազմի վետերանները:

Երևանում մեկնարկել է ֆուտզալի սիրողական մրցաշարը՝ նվիրված Մեծ Հաղթանակի 81-րդ տարեդարձին: Մրցաշարն անցկացվում է արդեն երրորդ տարին, դրան կարող են մասնակցել տարբեր կազմակերպություններ, որոնք ցանկանում են սպորտի միջոցով ծանոթանալ, ընկերանալ և միասին վառ պահել Հայրենական մեծ պատերազմի հիշատակը։
Հաղթողներին ու մրցանակակիրներին գավաթը և մեդալները հանձնում են Հայրենական մեծ պատերազմի վետերանները:
«Անցյալ տարի մեր պատվավոր հյուրերն էին վետերաններ Ռոզալիա Սերգեյի Աբգարյանը և Պետրոս Արտաշեսի Պետրոսյանը», - հայտնել է «Թովմասյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Էդգար Մովսիսյանը։
Նրա խոսքով՝ մրցաշարին կարող են մասնակցել բոլոր ցանկացող սիրողական թիմերը, այդ թվում՝ արտասահմանյան կազմակերպություններից (ներառյալ դիվանագիտական ներկայացուցչությունները):
Կարդացեք նաև
Սպորտ25 օգոստոսի 2026
Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
Երկամարտի 268 կգ արդյունքով Տիգրան Ավետիսյանը դարձավ մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Սպորտ22 օգոստոսի 2026
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն
Մարզիկը կարիերայում առաջին անգամ հռչակվել է մայրցամաքի չեմպիոն:
Սպորտ21 օգոստոսի 2026
Ձյուդոյիստ Նարեկ Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Էկվադորի Գուայակիլ քաղաքում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում
Եզրափակիչումմեր մարզիկը զիջել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստիան Տերանին: