Երուսաղեմի հայոց Պատրիարքությունն անդրադարձել է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններին
Այս առրթով Պատրիարքությունը հայտարարություն է տարածել, հայտնել իր մտահոգությունը և անընդունելի է համարել ազգային-եկեղեցական պատմության մեջ տեղի ունեցող այս իրադարձությունը։

Երուսաղեմի հայոց Պատրիարքությունն անդրադարձել է Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն հոգևոր իշխանության և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի նկատմամբ սկսված դատական հետապնդումներին։ Այս առրթով Պատրիարքությունը հայտարարություն է տարածել, հայտնել իր մտահոգությունը և անընդունելի է համարել ազգային-եկեղեցական պատմության մեջ տեղի ունեցող այս իրադարձությունը։
Պատրիարքությունը զգուշացրել է, որ Հայաստանի իշխանությունների այս վերաբերմունքը ներքաղաքական խնդիր չէ միայն, այս երևույթը անխուսափելիորեն կանդրադառնա Հայ Առաքելական եկեղեցու դիրքի վրա։ Այն կարող է թուլացնել մեր եկեղեցու իրավական դիրքերն ամբողջ աշխարհում։
Պատրիարքությունը կոչ է արել Հայաստանի պատկան մարմիններին հարգել Սահմանադրությամբ երաշխավորված կրոնական ազատությունը, դադարեցնել քաղաքական ազդեցության տպավորություն ստեղծող դատական հետապնդումները, Հայ Առաքելական եկեղեցու ինքնավարությունը, դրա կրոնական ներքին կարգն ու նվիրապետական արժանապատվությունը։
Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունն զորակցություն է հայտնել Ամենայն Հայոց Հայրապետին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և հետապնդման ենթարկված հոգևորականներին՝ կոչ անելով հայ ժողովրդին և Սփյուռքի կառույցներին պաշտպանել Եկեղեցու ազատությունն ու միասնականությունը։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: