Կիրակի, մայիսի 3
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հայաստան
3 մայիսի 2026 • 08:32

Երթևեկության սահմանափակումներ Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի օրերին

Երևանում մայիսի 2–5-ը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում են լայնածավալ երթևեկության սահմանափակումներ՝ փակելով մի շարք կենտրոնական փողոցներ և պողոտաներ:

Երթևեկության սահմանափակումներ Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի օրերին

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ, այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը

Մայիսի 3-ին՝
ժամը 9:30-ից 19:30-ը պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մայրաքաղաքի կենտրոն տանող ուղղությամբ:
Ժամը 18:00-20:00 փակ կլինի՝
Լեոից-Ձորափ հատվածը
Ժամը 18:00-ից 19:30-ը փակ կլինեն.
Հանրապետության հրապարակը, և հրապարակ տանող ուղղությունները՝ Ամիրյան - Զաքյան և Սայաթ-Նովա - Աբովյան խաչմերուկներից․
 Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից և Զաքյան փողոցից, և Ագաթանգեղոսի - Գ. Լուսավորչի - Արշակունյաց խաչմերուկից Լուսավորչի փողոց ընկած հատվածը,
Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց տանող ճանապարհահատվածը,
 Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:
Ժամը 18:00-ից 23:00-ը երթևեկությունը սահմանափակվելու է՝
Բաղրամյան պողոտայից Պռոշյան և Դեմիրճյան փողոցներ տանող հատվածներում,
Պարոնյան-Ձորափի փողոց խաչմերուկից Պռոշյան փողոց տանող ճանապարհահատվածում:
Մայիսի 4-ին՝
ժամը 7:00-ից 19:00-ն փակ են լինելու.
Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,
Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը:
Ժամը 7:00-ից 10:30-ն փակ են լինելու նաև
Հանրապետության հրապարակը, Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,
Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,
 Ագաթանգեղոսի - Գրիգոր Լուսավորչի - Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,
 Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,
 Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:
Մայիսի 5-ին՝
ժամը 8:00-ից 12:00-ն փակ են լինելու.
 Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները,
 Շահումյան հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ ընկած ճանապարհահատվածը,
 Աթենքի փողոցը,
 Ծիծեռնակաբերդի խճուղին,
 Մաշտոցի պողոտան,
 Սայաթ-Նովայի պողոտան,
 Աբովյան փողոցը
Բաղրամյան փողոցը:

Ժամը 16:30-ից 17:30-ն երթևեկությունը կսահմանափակվի Բաղրամյան պողոտայում, Օրբելի, Կիևյան, Հալաբյան փողոցներում։

Երթևեկությունը պարբերաբար կսահմանափակվի Իսակովի պողոտայում՝ Հաղթանակ կամրջից «Զվարթնոց» օդանավակայան տանող ուղղությամբ:

Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև