Ես չէի չափազանցնում՝ մեր մեծ խնդիրը լինելու է ապրանքների մատակարարման պայմանագրերն ապահովելը. Փաշինյան
Այս փուլում հայկական կողմն ունի ոչ միայն առանձին խմբաքանակներ, այլև կնքված մեծ ու երկարաժամկետ պայմանագրեր։

Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի ներմուծման սահմանափակումները փոխհատուցելու նպատակով Եվրոպական միության տրամադրած օգնությունը Հայաստանի համար տնտեսության դիվերսիֆիկացիայի լավ հնարավորություն է։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շնորհակալ եմ ԵՄ մեր գործընկերներին այդքան արագ արձագանքի, այդ թվում՝ ֆինանսական աջակցության համար»,- նշել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ այս ուղղությամբ ամենօրյա աշխատանք է տարվում։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանն արդեն ունի արտահանման նոր ուղղություններ։ Էկոնոմիկայի նախարարի տվյալներով՝ այն երկրների թիվը, ուր հայկական ապրանքներ են արտահանվում, անցնում է տասնյակից։ Ընդ որում՝ այդ պետությունների մեծ մասի հետ նախկինում առևտրային կապերը զրոյական են եղել։
Այս փուլում հայկական կողմն ունի ոչ միայն առանձին խմբաքանակներ, այլև կնքված մեծ ու երկարաժամկետ պայմանագրեր։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նոր բացված շուկաների պահանջարկն ու ակնկալիքները շատ ավելի մեծ են, քան Հայաստանը նախկինում երբևէ մատակարարել է, ուստի գլխավոր խնդիրը լինելու է այդ պայմանագրերի անխափան սպասարկումը։
«Մենք պետք է մեր տնտեսվարողներին աջակցենք, որպեսզի նրանք մեծացնեն արտադրանքի ծավալները։ Դա թույլ կտա ոչ միայն լուծել կարճաժամկետ խնդիրներ, այլև երկարաժամկետ կտրվածքով ապահովել հայկական ապրանքների ներկայությունն այդ շուկաներում»,- եզրափակել է վարչապետը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։