Ես Նիկոլական եմ ու Արարատը մեզ համար սուրբ սար է, այ քեզ ով է էդքան պռախոդ տվել, որ դու սենց երկրի ղեկավարի մասին խոսես, դա կպարզենք. Ալեն Սիմոնյան
«Կարող է մինչև դա պատմի, թե ինքն ու Չոռնին ո՞ւր էին 44 օր պատերազմի ժամանակ»:

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջերում անդրադարձել է Գոռ Վարդանյանի ֆիլմերից մեկին ու նաև ֆիլմից մի հատված է տեղադրել ու դրան վերաբերվող գրառում կատարել:
«Էս «Չորնի պարիկ է» է` ինչ է, սրան մեկդ ասեք, որովհետև վստահ չեմ, որ սա կարդալ գիտի կամ հասկանում է, երբ կարդում է, որ երկրի ղեկավարի մասին խոսելուց առաջ մի հատ գիտակցի` ինքը ո՞վ է, ի՞նչ է, որ իր նմանների ու իր կերպարների նմանների տեղը բանտում է` իրենց գողական պանյատներով: Բացատրեք սրան, որ իր պրիմիտիվ ֆիլմերով` անկախ նրանից, թե ինքն էնտեղ քանի անգամ ՆԱՐԿՈՏьԻԿ բառը կասի, ինքը մեր ժողովրդին, մեր երիտասարդներին, մեր պետությանը մեծ վնաս է տալիս:
Ինչքան գողական ռազբոռկա, քրեական ենթամշակույթ կա, իր ու իր նմանների տարածածն է, որ իրար փողոցներում խփում են իր ու իր նմանների գովազդածն է, որ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով իրար վրա կրակում են կամ ինքնասպան լինում` Նաև իր նկարած մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր: Իսկ, եթե ուզում է Արարատը հետ բերի, թող նստի Երևանի կենտրոնում տաքսի ու ասի քշեն Թուրքիա: Կամ կարող է մինչև դա պատմի, թե ինքն ու Չոռնին ո՞ւր էին 44 օր պատերազմի ժամանակ:
Ես Նիկոլական եմ ու Արարատը մեզ համար սուրբ սար է, այ քեզ ով է էդքան պռախոդ տվել, որ դու սենց դեբիլություններ նկարես ու երկրի ղեկավարի մասին խոսես, դա կպարզենք»,- գրել է Սիմոնյանը:
Կարդացեք նաև
Հայաստան7 հոկտեմբերի 2026
Amazon-ը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել, եթե ապահովվի ընկերության համար անհրաժեշտ շուրջօրյա կայուն էլեկտրամատակարարումը»:
Այդ համատեքստում նա խոսել է ատոմակայանի, էներգիայի կուտակիչների և հողմային կայանների անհրաժեշտության մասին։
Հայաստան7 հոկտեմբերի 2026
Գագիկ Ծառուկյանի շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել
ՀԿԱԾ-ն տարածել է հաղորդագրություն
Հայաստան7 հոկտեմբերի 2026
Ձերբակալել են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին
Այս մասին հայտնել են ՔԿ-ից: