«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում արդեն իսկ ձերբակալվել են մի շարք անձինք: Իրավապահները կատարել են խուզարկություններ և անհրաժեշտ այլ վարութային գործողություններ։

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ընտրակաշառքի դեպքեր են բացահայտվել, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուները, համագործակցելով դաշինքի համակիրների և այլ անձանց հետ, Շիրակի մարզի մի շարք բնակիչների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք:
Ըստ իրավապահ մարմինների տարածած հաղորդագրության՝ գումարը տրամադրվել է Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու, ինչպես նաև ընտրակաշառքի դիմաց քվեարկելու պատրաստակամ այլ անձանց հավաքագրելու պայմանով։
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում արդեն իսկ ձերբակալվել են մի շարք անձինք: Իրավապահները կատարել են խուզարկություններ և անհրաժեշտ այլ վարութային գործողություններ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։