Հայաստան
12 մայիսի 2026 • 10:56
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ «Ուժեղ Հայաստանի» Բաղրամյանի պատասխանատուն ընտրակաշառք է տվել
Հաղորդագրության համաձայն՝ կուսակցության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք:

Հակակոռուպցիոն կոմիտեն հերթական հաղորդագրությունն է տարածել և ձայնագրություն հրապարակել՝ նշելով՝ բացահայտվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին ընտրակաշառք տալու դեպք։
Հաղորդագրության համաձայն՝ կուսակցության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք:
Կոմիտեն պնդում է՝ նա նաև համայնքի բնակիչներին նյութապես շահագրգռել է՝ ապահովելով նրանց մասնակցությունը կուսակցության հանրահավաքներին:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում այս մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: