Էստոնիան պատրաստ է աջակցել Հայաստանին և խորացնել համագործակցությունը․ Ցահքնա
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել Հայաստանին և զարգացնել համագործակցությունը՝ կիսվելով փորձով և միաժամանակ սովորելով Հայաստանից։

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել Հայաստանին և ակտիվորեն զարգացնել գործնական համագործակցությունը՝ կիսվելով սեփական փորձով և միաժամանակ սովորելով հայկական փորձից։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Էստոնիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Հայաստան կատարած իր այցը երկրորդն է նախարարի կարգավիճակում, ինչը, նրա խոսքով, վկայում է երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված Էստոնիայի հանձնառության մասին։
Նա անդրադարձել է նաև Հայաստանում Էստոնիայի դեսպանության բացմանը՝ ընդգծելով, որ այն ոչ միայն խորհրդանշական քայլ է, այլև ուղղված է գործնական համագործակցության զարգացմանը։
«Մենք բացեցինք մեր դեսպանությունը այստեղ՝ Հայաստանում։ Սա նպատակ ունի զարգացնելու գործնական համագործակցությունը Հայաստանի և Էստոնիայի միջև»,– նշել է նա։
Էստոնիայի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ Հայաստանը գտնվում է կարևոր փուլում, և իրականացվող քաղաքականությունը կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն երկրի, այլև տարածաշրջանի վրա։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը չափազանց կարևոր է՝ որպես տարածաշրջանային կայունության, ինչպես նաև բիզնեսի և առևտրի զարգացման նախապայման։
«Մենք ուզում ենք աջակցել, կիսվել մեր փորձով և սովորել ձեզանից»,– հավելել է նա՝ ընդգծելով Էստոնիայի պատրաստակամությունը խորացնելու համագործակցությունը Հայաստանի հետ։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: