Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում Կանադայի վարչապետը կարևորել է տարածաշրջանային խաղաղությունը
Մենք ոչ եվրոպական երկրներից ամենաեվրոպականն եք.Կանադայի վարչապետ

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում իր ելույթում անդրադարձել է Հայաստանի հետ համագործակցությանը, տարածաշրջանային խաղաղությանը:
«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ձեռք բերված առաջընթացը և ողջունում եմ նախագահ Ալիևի ներկայությունը»,- նշել է նա։
Կանադայի վարչապետը խոսել է Կանադա, Եվրոպա, Հայաստան կապի մասին և ասել է, որ Կանադան առաջին ոչ եվրոպական երկիրն է, որը միացել է այս ձևաչափին, քանի որ իրենք ոչ եվրոպական երկրներից ամենաեվրոպականն են:
Նրա խոսքով՝ այդ կապերն արտահայտվում են նաև Կանադայում ապրող հայ համայնքի միջոցով։
Քարնին ընդգծել է Հայաստանի հետ համագործակցությունը նաև միջազգային առաքելությունների շրջանակում։
«Մենք ունենք դեր որպես Հայաստանում Եվրոպական առաքելության միակ ոչ եվրոպական մասնակից»,-ասել է նա։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: