Քաղաքականություն
8 օգոստոսի 2026 • 17:53
Ֆիդան․ «Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղություն, մենք աջակցում ենք դրան»
Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր, և մենք աջակցում ենք դրան։

Թուրքիան հեգեմոնիստական մոտեցումներ չունի և տարածաշրջանային հարցերը լուծում է տեղի երկրների հետ միասին։ Այս մասին «Անադոլու» պետական գործակալության հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ անդրադառնալով նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։
«Կովկասում ձեռք բերված համաձայնությունից հետո, ինշալլահ, այս պահին հրադադար է, լավ գործընթաց է ընթանում։ Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր, և մենք աջակցում ենք դրան։ Դրան աջակցելիս մեր մտքում ունենք անվտանգության և տնտեսական ճարտարապետության հեռանկար՝ Մերձավոր Արևելքի և Եվրոպայի հետ կապված առանձին ուղղություններով»,- նշել է Ֆիդանը։
Լրագրողի հարցին, թե արդյոք հնարավոր է նմանատիպ միկրո պաշտպանական համաձայնագրերի կնքում Կովկասում կամ Կենտրոնական Ասիայում, ինչպիսիք Թուրքիան կնքել է Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ, Ֆիդանը կարճ պատասխանել է․ «Դրանք կարող են ստեղծվել անհրաժեշտության դեպքում»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։