Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է միջնորդել ուկրաինական հակամարտության հարցում
Ֆիդանը հավելել է, որ անկայունացումը և սրացումը կարող են հանգեցնել հակամարտության հետագա սրացման, ուստի պետք է անել ամեն ինչ այն դադարեցնելու համար։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է միջնորդել ուկրաինական հակամարտության հարցում կամ հարթակ տրամադրել բանակցությունների համար։ Նա այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական«ՌԲԿ»-ից։
«Իմ բացման խոսքում ես կցանկանայի անդրադառնալ ուկրաինական հակամարտությանը։ Ես կցանկանայի կրկնել, որ մեր երկիրը՝ Թուրքիան, պատրաստ է անել ամեն ինչ, ինչ իրենից կախված է։ Մենք պատրաստ ենք հանդես գալ որպես միջնորդ կամ հարթակ տրամադրել միջնորդի համար՝ այս պատերազմը դադարեցնելու համար», - ասել է Ֆիդանը։
Ֆիդանը հավելել է, որ անկայունացումը և սրացումը կարող են հանգեցնել հակամարտության հետագա սրացման, ուստի պետք է անել ամեն ինչ այն դադարեցնելու համար։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։