«Ֆիդանը Մոսկվայում անդրադառնալու է Հարավային Կովկասին». Anadolu
«Anadolu» գործակալության տեղեկացմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հունիսի 16–17-ին կայցելի Մոսկվա, որտեղ կքննարկի թուրք-ռուսական հարաբերություններին առնչվող առևտրի, էներգետիկայի, անվտանգության և այլ հարցեր։

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը, հղում անելով նախարարության աղբյուրներից ստացված տեղեկություններին, հայտնել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան հունիսի 16-17-ին կայցելի Մոսկվա։
Հրապարակման մեջ ներկայացվել են այն թեմաները, հարցերը, որոնց Ֆիդանն անդրադառնալու է այցի շրջանակներում կայանալիք հանդիպումների ընթացքում։
Նշվել է, որ Ֆիդանն ընդգծելու է, որ երկու երկրների միջև հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանային կայունության և բարեկեցության համար։ Նա հանդիպումների ընթացքում մանրամասն քննարկելու է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերը, որոնք վերաբերում են առևտրի, էներգետիկայի, անվտանգության և հյուպատոսական ոլորտներին։
Նշվել են նաև արտաքին քաղաքական հետևյալ ուղղությունները, որոնց Ֆիդանն անդրադառնալու է․ ՌԴ-Ուկրաինա պատերազմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը, Սև ծովում առկա լարվածության սպառնալիքները, Թուրքիայի աջակցությունը ԱՄՆ-Իրան խաղաղությանը, Իսրայելի գործողությունները։
Ի թիվս վերոնշյալի, Ֆիդանը խոսելու է նաև Հարավային Կովկասի մասին։ Ըստ հրապարակման՝ Ֆիդանը հայտնելու է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, և որ Հարավային Կովկասում հաստատվելիք խաղաղության ու կայունության միջավայրը օգտակար կլինի նաև Թուրքիայի և Ռուսաստանի համար։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։