ՖԻՖԱ-ն սահմանում է նոր կանոններ, որոնք ուժի մեջ կմտնեն 2026 թվականի աշխարհի առաջնության ժամանակ
ՖԻՖԱ-ն սահմանել է նոր կանոններ, որոնք կգործեն 2026 թվականի աշխարհի առաջնությունում՝ ներառելով խաղի տեմպի արագացման և մրցավարական վերահսկողության փոփոխություններ։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան (ՖԻՖԱ) նոր կանոններ է մցնում, որոնք արդեն կգործեն 2026 թվականի աշխարհի առաջնությունում։ Газета.Ru-ի փոխանցմամբ՝ ՖԻՖԱ–ն սահմանում է 5 նոր փոփոխություն։
Խաղի ընթացքում փոխարինվող խաղացողը պետք է 10 վայրկյանի ընթացքում լքի խաղադաշտը։ Եթե այդ սահմանը գերազանցվի, ապա նրան փոխարինող ֆուտբոլիստը պարտավոր կլինի ևս մեկ րոպե սպասել։ Աուտ նետումների և դարպասից հարվածների համար թիմերին կտրվի առավելագույնը 5 վայրկյան։
Բժշկական օգնություն ստանալու դեպքում խաղացողը պետք է մեկ րոպեով լքի խաղադաշտը, եթե դրվագը կապված չէ քարտով պատժվող խախտման հետ։ Տեսաօգնության համակարգը (VAR) կկարողանա միջամտել վիճելի անկյունային հարվածների և երկրորդ դեղին քարտերի դեպքում։ Այժմ մրցավարին բացատրություն խնդրելու իրավունք կունենա միայն թիմի ավագը։
Աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից մինչև հուլիսի 19-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մերձավոր Արևելքում հակամարտության սրման և դրանում ԱՄՆ-ի մասնակցության ֆոնին Իրանի հավաքականը կարող է հրաժարվել մասնակցել աշխարհի առաջնությանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանում ՖԻՖԱ-ի հետ քննարկում են թիմի խաղերը ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու հնարավորությունը։
Կարդացեք նաև
Սպորտ25 օգոստոսի 2026
Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
Երկամարտի 268 կգ արդյունքով Տիգրան Ավետիսյանը դարձավ մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Սպորտ22 օգոստոսի 2026
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն
Մարզիկը կարիերայում առաջին անգամ հռչակվել է մայրցամաքի չեմպիոն:
Սպորտ21 օգոստոսի 2026
Ձյուդոյիստ Նարեկ Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Էկվադորի Գուայակիլ քաղաքում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում
Եզրափակիչումմեր մարզիկը զիջել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստիան Տերանին: