Forbes-ն անդրադարձել է Գագարինում բացված արհեստական բանականության գերհզոր տվյալային կենտրոնին
Միջազգային պարբերականն իր հոդվածում նշում է, որ Հայաստանը փորձում է տեղական էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի։

Հեղինակավոր Forbes պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է հունիսի սկզբին Գագարինում բացված արհեստական բանականության (ԱԲ) նոր տվյալային կենտրոնին, որը հագեցած է NVIDIA Blackwell առաջատար գրաֆիկական պրոցեսորներով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Միջազգային պարբերականն իր հոդվածում նշում է, որ Հայաստանը փորձում է տեղական էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի։ Գագարինում գործող Eleveight AI ընկերության «ԱԲ գործարանում» ներկայումս տեղադրված են 512 NVIDIA Blackwell B300 պրոցեսորներ, որոնք այս պահին աշխարհում հասանելի արհեստական բանականության ամենահզոր սարքավորումներն են:
«Մենք այս կետին հասել ենք քայլ առ քայլ՝ սխալների և շարունակական ջանքերի միջոցով. այս նախագիծը հանկարծակի բեկում չէ, այլ երկար տարիների հետևողական աշխատանքի արդյունք, իսկ այն փաստը, որ մենք չվախեցանք ձախողվելուց, այսօրվա հաջողության նախադրյալներից մեկն էր»,- Forbes-ի հետ զրույցում նշել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նախարարն ընդգծել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և NVIDIA ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի միջև ձևավորված երկարամյա փոխգործակցությունը: Այն սկիզբ է առել դեռևս 2019 թվականին Սիլիկոնյան հովտում կայացած հանդիպմամբ և շարունակվել 2023 թվականին Հուանգի՝ Հայաստան կատարած այցով։ Ըստ Հայրապետյանի՝ այդ քննարկումները հիմնականում կենտրոնացած են եղել ոչ միայն բուն արհեստական բանականության, այլև դրա գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ու հայաստանյան կարողությունների ստեղծման վրա»։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: