Ֆրանսիական ընկերությունները կառուցելու են Սյունիքի ռազմավարական նշանակության Բարգուշատի թունելը
Թունելի մուտքի հատվածը նախատեսված է կառուցել Սյունիքի Շենաթաղ գյուղում։

Հայաստանի կառավարությունը և ֆրանսիական հայտնի «Vinci» ու «Razel-Bec» ընկերությունները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Սյունիքի մարզում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Բարգուշատի թունելի կառուցման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։
Ծրագիրը կրում է բացառիկ ռազմավարական նշանակություն, քանի որ ապագա թունելն առավել ամուր կերպով կկապի Սյունիքի մարզը Հայաստանի մնացած տարածքներին:
Թունելի մուտքի հատվածը նախատեսված է կառուցել Սյունիքի Շենաթաղ գյուղում։
Ֆրանսիական դիվանագիտական առաքելությունը նաև լուսանկարներ է հրապարակել Շենաթաղ գյուղից, որտեղ տեղում ծանոթացել են ապագա թունելի մուտքի հատվածի տեղանքին և նախագծի մանրամասներին։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: