Քաղաքականություն
8 օգոստոսի 2026 • 10:23
Ֆրանսիայի ԱԳՆ․ «Ադրբեջանն ու Հայաստանը մեկ տարվա ընթացքում վճռական քայլեր են ձեռնարկել խաղաղության ճանապարհին»
«Սա հնարավորություն կտա, որպեսզի Հարավային Կովկասը վերստին դառնա լիարժեք համագործակցության տարածք և կամուրջ՝ Եվրոպայի ու Ասիայի միջև»,- ընդգծել է Կոնֆավրեն։

Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները կարևոր քայլեր են ձեռնարկել՝ խաղաղությունն իրենց ժողովուրդների համար շոշափելի դարձնելու ուղղությամբ։ Վաշինգտոնի գագաթնաժողովի առաջին տարեդարձի առթիվ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Կոնֆավրեն։
Ֆրանսիական դիվանագիտական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ Փարիզը հույս ունի, որ այս դրական գործընթացը կշարունակվի Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ ու վավերացմամբ, սահմանների բացմամբ և տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմամբ։
«Սա հնարավորություն կտա, որպեսզի Հարավային Կովկասը վերստին դառնա լիարժեք համագործակցության տարածք և կամուրջ՝ Եվրոպայի ու Ասիայի միջև»,- ընդգծել է Կոնֆավրեն:
Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը նաև հավելել է, որ իր երկիրը, եվրոպացի գործընկերների հետ մեկտեղ, կշարունակի ակտիվորեն աջակցել խաղաղության գործընթացին՝ Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության լիարժեք հարգմամբ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։