Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, այնուհետև գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում

Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այնտեղ նրան դիմավորեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը և ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը, այս մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։
Երկու երկրների նախագահները ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո պատվիրակության մյուս անդամները ծաղիկներ խանորհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Այնուհետև հյուրերը մոտեցան Հուշապատին, որտեղ զետեղված են Հայոց ցեղապասնության դեմ բողոքի ձայն բարձրացրած մի շարք մտավորականների, քաղաքական և հասարակական գործիչների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Էքսկուսավար Հասմիկ Մարտիրոսյանը հյուրերին ներկայացրեց նրանց անունմերը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով ֆրանսիացիներ Անատոլ Ֆրանսի և Դարթիժ դյու Ֆուռնեի հայանպաստ գործունեությանը:
Այցի ավարտին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: