Քաղաքականություն
24 հունիսի 2026 • 10:40
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգը
Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Ֆրանսիայի Սենատի շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին

Բարեկամության խմբի նախագահն անդրադարձել է Հայաստանում կայացած միջազգային խոշոր միջոցառումներին, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններին՝ խնդրելով դեսպանին մանրամասն խոսել դրանց մասին։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
«Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Ֆրանսիայի Սենատի շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին, այդ թվում՝ Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացմանը։
Դեսպան Խաչատրյանն անդրադարձել է Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ու գրանցված արդյունքներին, ինչպես նաև հետընտրական զարգացումներին ու միջազգային դիտորդների եզրակացություններին։
Խոսել է Հայաստանում մայիսին կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի մասին։ Առանձնացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ մայիսի 3-5-ին Հայաստան կատարած պետական այցը։ Կարևորել է այցի շրջանակներում Հայաստանի և Ֆրանսիայի միչև ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագրի ստորագրումը, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում մի շարք կարևոր ոլորտներում համագործակցության ընդլայնման համար։
Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված Հայաստանի ջանքերը, ինչպես նաև ընդգծել «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացմանն ուղղված զարգացումները։
Դեսպան Խաչատրյանը սենատորների ուշադրությունն է հրավիրել հայկական ծագում ունեցող ապրանքատեսակների վրա տնտեսական սահմափակումների արդյունքում ստեղծված իրավիճակը՝ կարևորելով այդ հարցում ինչպես ԵՄ, այնպես էլ Ֆրանսիայի աջակցությունը։
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահն ու անդամները վերահաստատել են Սենատի և բարեկամության խմբի հանձնառությունը՝ շարունակելու աջակցել տարածաշրջանում խաղաղության օրակարգին, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործընթացներին, ինչպես նաև Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Դեսպանը պատասխանել է Սենատի անդամների հարցերին»,- ասվում է հաղորդագրությունում:
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։