Հայաստան
16 մայիսի 2026 • 16:29
Գարեգին Բ–ն և մշակույթի գործիչները քննարկել են ՀՀ–ում առկա հասարակական–քաղաքական իրավիճակը
Հանդիպմանը ներկա են եղել դերասաններ Հրանտ Թոխատյանը, Արման Նավասարդյանը, դասական և հոգևոր երգերի կատարող Աննա Մայիլյանը, երգիչներ Արսեն Գրիգորյանը (Մրո), Դավիթ Ամալյանը, Արամոն, գրողներ Հուսիկ Արան, Մերուժան Տեր–Գուլանյանը, ոսկերիչ–դիզայներ Նուռը, ռեժիսոր Մհեր Մկրտչյանը և արվեստի մի շարք այլ ներկայացուցիչներ։

մենայն հայոց կաթողիկոս Գարեգինն այսօր մայր աթոռում ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Անդրադարձ է կատարվել Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակին, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումներին ու մարտահրավերներին։ Խոսել են նաև եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա մտահոգիչ ընթացքի մասին։ Զրույցի ընթացքում կարևորվել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը՝ ազգային ինքնության պահպանման, հասարակության հոգևոր զորացման և համազգային միաբանության ամրապնդման գործում»,– ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է՝ մշակութային գործիչների հետ հանդիպմանն առանձնակի շեշտվել է նաև Հայոց եկեղեցու և հայ մտավորականության հանձնառությունը` ուղղված արժեհամակարգային ճգնաժամի հաղթահարմանը, հանրային համերաշխության ձևավորմանը։
Հանդիպմանը ներկա են եղել դերասաններ Հրանտ Թոխատյանը, Արման Նավասարդյանը, դասական և հոգևոր երգերի կատարող Աննա Մայիլյանը, երգիչներ Արսեն Գրիգորյանը (Մրո), Դավիթ Ամալյանը, Արամոն, գրողներ Հուսիկ Արան, Մերուժան Տեր–Գուլանյանը, ոսկերիչ–դիզայներ Նուռը, ռեժիսոր Մհեր Մկրտչյանը և արվեստի մի շարք այլ ներկայացուցիչներ։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: