Հայաստան
29 հունիսի 2026 • 12:22
Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը
Մարզպետի հորդորն էր, որ պատասխանատվությամբ մոտենալ ծառայությանը, լինել հոգատար ծառայակից ընկերների նկատմամբ և ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։

Այսօր՝ հունիսի 29–ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքում մասնակցել է զորակոչի միջոցառմանը, զրուցել նորակոչիկների հետ, շնորհավորել և մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն, հայտնում են մարզպետարանից։
Մարզպետի հորդորն էր, որ պատասխանատվությամբ մոտենալ ծառայությանը, լինել հոգատար ծառայակից ընկերների նկատմամբ և ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։
Վարդենիս համայնքում ևս մեկնարկել է ամառային զորակոչը, իսկ հուլիսի 1-ին նորակոչիկների հերթական խմբերը հայկական բանակ կմեկնեն նաև Գավառ, Սևան և Ճամբարակ համայնքներից։
Մարզպետը վստահություն է հայտնել, որ նորակոչիկները պատվով կանցնեն զինվորական ծառայության ճանապարհը՝ արժանապատվորեն կատարելով իրենց պարտքը Հայաստանի Հանրապետության հանդեպ։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: