Գերիների և պահվող անձանց վերադարձի հարցն ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
Անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման թեմային՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքը կրում է ամենօրյա բնույթ և երբեք չի դադարում:

«Ով պիտի ինձ փոխարինի, չգիտեմ, չեմ մտածել: Եթե Կառավարությունն իմ խորհրդի կարիքն ունենա, կքննարկենք: Բայց այդ հարցը Կառավարության տիրույթում է»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ով է ստանձնելու Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ բանագնացի պաշտոնը:
Անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման թեմային՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքը կրում է ամենօրյա բնույթ և երբեք չի դադարում:
«Այդ ամենօրյա աշխատանքի շնորհիվ է, որ 200-ից ավելի գերիներ այս տարիների ընթացքում վերադարձել են հայրենիք: Եթե նկատել եք, եղել են ամիսներ, որ որևէ շարժ չի եղել, էլի քնարկումներ են եղել այն մասին, որ Կառավարությունը բան չի անում, բայց հանկարծ վերադարձել են նոր գերիներ: Մենք ամեն ինչ անելու ենք, որ դա արագ տեղի ունենա»,- նշել է Ռուբինյանը:
Նա հավելել է, որ օրենսդիր մարմինը նույնպես ակտիվորեն կշարունակի ներգրավված մնալ այս հարցում. «Բնականաբար, մենք էլ խորհրդարանական մակարդակում ինչպես աշխատել ենք այդ ուղղությամբ, այդպես էլ կաշխատենք»:
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։